«Ալ-Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն խոսել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին:
«Ես տեղափոխվեցի Սաուդյան Արաբիա, որովհետև իմ ժողովրդին խոստացա, որ կփոխեմ նրանց կյանքը: Այսօր ես միլիոնավոր գումարներ եմ վաստակում Սաուդյան Արաբիայում, բայց նաև վայելում եմ ֆուտբոլը: Իմ լավագույն ներդրումն է օգնել իմ ժողովրդին. ես նրանց խոստացել եմ, որ կփոխեմ նրանց կյանքը և այդպես էլ կանեմ:
Այս տարի ես խոստացա կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, մարզադաշտեր և ջրամբար՝ չափից շատ տառապող իմ ժողովրդի համար։ Սաուդյան Արաբիայում վաստակած միլիոններից իմ լավագույն ներդրումն իմ ժողովրդի համար է»,- ասել է մալիական ծագում ունեցող խաղացողը, որը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Լեսթերում» և «Չելսիում»: