Այսօր կայացավ Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի «Ալ Ֆատեհ» — «Ալ Ֆայհա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հանդիպման 54-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Լուկասը ճանաչվել է այսօրվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի լիգայի մամուլի ծառայությունը։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։