Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» հայտարարություն է տարածել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղին ընդառաջ։
«Այդ օրը մոտ է։ Պատրաստ ենք ամբողջ թիմով ընդունել այս մարտահրավերը և գրել հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենակարևոր գլուխներից մեկը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Չելսի» — «Նոա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին, ժամը 00։00-ին։