Մադրիդի «Ռեալն» այս շաբաթ անցկացրել է իր չորրորդ մարզումը։
«Վալենսիայի» հետ խաղի հետաձգման պատճառով «արքայական» ակումբը սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի շրջանակում իտալական «Միլանի» հետ կայանալիք հանդիպմանը։
Ռոդրիգոն և Տիբո Կուրտուան մարզվել են առանձին խոտածածկի վրա, Դավիդ Ալաբան մարզում է անցկացրել մարզասրահում, իսկ Դանի Կարվախալը շարունակում է ապաքինվել վնասվածքից։