Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 10-րդ տուրում «Սպորտինգը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում 5։1 հաշվով հաղթել է «Էշրտելային»։ Խաղում պոկեր է ձևակերպել լիսաբոնյան թիմի շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի Անգլիա տեղափոխվելը կարող է մեծ խթան հանդիսանալ հարձակվողի տրանսֆերի հարցում։
Դյոկերեշն Ամորիմի գլխավորությամբ մասնակցել է 65 հանդիպման՝ դառնալով 59 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Շվեդի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Արսենալը» և «Չելսին»։
Նշվում է, որ Դյոկերեշը կարող է լքել «Սպորտինգը» գալիք տարվա ամռանը 60-ից 70 մլն եվրոյի դիմաց։ Հարձակվողը հունիսին դարձել է 26 տարեկան։