«Մանչեսթեր Սիթին» հստակ հետաքրքրություն է ցուցաբերել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակները» հետաքրքրված են իսպանացի մասնագետին հրավիրելով՝ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ ակումբից հեռանալու պարագայում։
Այնուամենայնիվ, «Բայերը» կարծում է, որ Ալոնսոն կգլխավորի Մադրիդի «Ռեալը», որը առաջիկա ամռանը իսպանացուն ձեռք բերելու հարցում ֆավորիտ է: Բացի այդ, Ալոնսոյի՝ «Ռեալը» գլխավորելու դեպքւմ կմեծանա «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի՝ մադրիդյան թիմ տեղափոխելու հավանականությունը։