«Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին պատմել է ուսումը և ֆուտբոլային կարիերան համատեղելու մասին։
Նա նշել է, որ առավոտյան մարզումից հետո գնում է դպրոց։ Ֆուտբոլիստը երբեմն ստիպված է լինում բաց թողնել դասերը Չեմպիոնների լիգայի խաղերի պատճառով։ Այդ ժամանակ նա խնդրում է դասընկերներին՝ տրամադրել դասընթացների կոնսպեկտված գրառումները։
«Ես սովորում եմ միջնակարգ դպրոցի երկրորդ կուրսում։ Առավոտյան մարզվում եմ «Բարսելոնայի» հետ, իսկ հետո գնում եմ դպրոց, որտեղ լինում եմ ժամը 15:00-ից մինչև 20:00-ը։
Եթե Չեմպիոնների լիգայի խաղ է լինում և պետք է մեկնեմ թիմի հետ արտագնա խաղի, ստիպված եմ բաց թողնել դպրոցը։ Այդ դեպքում խնդրում եմ դասընկերներիս, որ ինձ տրամադրեն բաց թողած նյութերի գրառումները», — Պաու Կուբարսիի խոսքերն է փոխանցում RAC 1-ը։