Թանկագին Ոսկե գնդակ․ որքան կորցրեց Վինիսիուսը և որքան աշխատեց Ռոդրին — Armsport.am
5.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

    Քոուլ Պալմերը փոխել է խաղային համարը Չելսիում

    Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

    Գվարդիոլան որոշել է, թե ով է փոխարինելու Դե Բրույնեին

    Միլանից Յուվենտուս․ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադառնում է

    Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո

    Հայաստանի կանանց Մ19 հավաքանն իմացել է իր մրցակիցների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

    📷 Յամալը «կծել է» ֆրանսիացիներին՝ կարևոր խաղից առաջ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

            Քոուլ Պալմերը փոխել է խաղային համարը Չելսիում

            Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

            Գվարդիոլան որոշել է, թե ով է փոխարինելու Դե Բրույնեին

            Միլանից Յուվենտուս․ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադառնում է

            Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո

            Հայաստանի կանանց Մ19 հավաքանն իմացել է իր մրցակիցների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

            📷 Յամալը «կծել է» ֆրանսիացիներին՝ կարևոր խաղից առաջ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Թանկագին Ոսկե գնդակ․ որքան կորցրեց Վինիսիուսը և որքան աշխատեց Ռոդրին

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, Իսպանիա, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  01.11.24 / 13:55
                  0

                  Վերջին տարիների ընթացքում «Ոսկե գնդակի» ամենահետաքրքիր մրցավազքն անսպասելի ավարտ ունեցավ․ հաղթող ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Երկար ժամանակ գլխավոր հավակնորդ Վինիսիուսը մրցանակաբաշխությունից միայն ժամեր առաջ տեղեկացավ, որ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Տեղեկությունն իմանալուց անմիջապես հետո Մադրիդի «Ռեալը» որոշում կայացրել չմեկնել Փարիզ, ինչը մեծ սկանդալ հասունացրեց ֆուտբոլում։ Վինիսիուսին կարելի է հասկանալ․ նա ոչ միայն կորցրեց բաղձալի մրցանակը, այլ նաև հնարավոր եկամուտը։ Forbes Sport-ը ներկայացնում է «Ոսկե գնդակի» տնտեսական կողմը։

                  Ռոդրին Փարիզից իր հետ տարավ ոչ միայն նոր մակարդակի մեդիամիջավայր, այլ նաև 13 հազար ամերիկյան դոլար արժողությամբ մրցանակ։ Ինչպես և շատ անձնական մրցանակներ, այնպես էլ «Ոսկե գնդակի» հաղթանակը ֆուտբոլիստին նյութապես ոչինչ չի տալիս։ Սա պարզապես 100 լրագրողների շրջանում հարցում է, որի արդյունքներով France Football-ը պարգևատրում է հաղթողին։ Այս տարի կազմակերպությանը աջակցեց ՈւԵՖԱ-ն, սակայն հեռուստատեսային հեռարձակումներից և գովազդից ստացված եկամուտի մեծ մասը մնաց France Football-ին պատկանող Éditions Philippe Amaury ընկերությանը։

                  Ֆուտբոլիստներին ոչինչ չի հասնում, բացի հեղինակությունից և մրցանակից։ Մրցանակն արժե մոտ 13 հազար 800 ամերիկյան դոլար և դրա պատրաստումը տևում է մոտ վեց ամիս կամ պահանջվում է ընդհանուր 100 ժամ անընդհատ աշխատանք։ Բնականաբար, եթե ֆուտբոլիստներից որևէ մեկը որոշի վաճառքի հանել «Ոսկե գնդակը», դրա արժեքը կլինի շատ ավելի բարձր։

                  Յուրաքանչյուր հաղթող կարող է պատվիրել «Ոսկե գնդակի» կրկնօրինակը։ Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2017 թվականին խնդրել էր կրկնօրինակ պատրաստել 4 տարի առաջ նվաճած գավաթից և այն դրել բարեգործական աճուրդում։ Իսրայելցի բիզնեսմեն Իդան Օֆերը այն գնեց 600 հազար ամերիկյան դոլարով, իսկ Ռոնալդուի մոտ մնաց իսկական «Ոսկե գնդակը»։

                  Այսպիսի աճուրդներ շատ հազվադեպ են անցկացվում և միշտ ուշադրություն են գրավում։ Օրինակ՝ 2021 թվականին վաճառքի էին հանվել Ալֆրեդո Դի Ստեֆանոյի երկու «Ոսկե գնդակները»՝ նվաճված 1957 և 1959 թվականներին։ Ֆուտբոլիստի երեխաները ստացան 129 հազար եվրո։ Իսկ «Սուպերոսկե գնդակը», որը ֆուտբոլիստը նվաճել է 1989 թվականին, վաճառվեց 212 հազար եվրոյով։ Արժեքը հասկանալի է՝ այս մրցանակը պատմության մեջ խաղարկվել է միայն մեկ անգամ։

                  2024 թվականին Aguttes աճուրդում կարող էր հայտնվել Դիեգո Մարադոնայի «Պատվավոր Ոսկե գնդակը», որը, հնարավոր էր, դառնար սպորտի պատմության ամենաթանկ վաճառքի առարկան։ Ընտանիքը սպասում էր, որ այն կհասնի միլիոնավոր դոլարների։ Սակայն աճուրդը չեղարկվեց դատարանի որոշմամբ, քանի որ Մարադոնայի ընտանիքը հայտարարեց, որ մրցանակը գողացել են 1989 թվականին։

                  Այսպիսով, մրցանակի արժեքը կարող է լինել գավաթի արժեքից հարյուրապատիկ անգամ բարձր։ Եթե մոտ օրերին Ռոդրին որոշի վաճառքի հանել «Ոսկե գնդակը», կարող է ստանալ մեծ գումարներ։ Սակայն հիմնական շահույթը բխում է մեդիադաշտում ունեցած հաջողություններից։ Հովանավորները և ակումբները պատրաստ են վճարել շատ ավելին։

                  Շատ ֆուտբոլիստների պայմանագրերում կա հատուկ բոնուսային կետ՝ «Ոսկե գնդակի» համար։ Ըստ Cadena SER-ի՝ այդպիսի կետ եղել է նաև Վինիսիուսի պայմանագրում։ Հաղորդվում է, որ եթե բրազիլացին ստանար մրցանակը, ապա «Ռեալը» ստիպված կլիներ վճարել նրան 1 միլիոն եվրո։ Չնայած հայտնի չէ՝ արդյոք այս կետը կգործի նաև հաջորդ տարիներին, սակայն դա շատ հավանական է։

                  Հայտնի չէ, թե որքան հավելավճար կստանա Ռոդրին «Մանչեսթեր Սիթիից»։ Ներկայումս 28-ամյա իսպանացին վաստակում է շաբաթական մոտ 180 հազար ֆունտ ստերլինգ։ Վերջերս հայտնի դարձավ, որ «քաղաքաբնակները» ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Ռոդրիի հետ՝ նրան թիմում պահելու համար։ «Մանչեսթեր Սիթիի» համար սա առաջին «Ոսկե գնդակն» է, ուստի ակումբի համար շատ կարևոր է թիմում պահել իսպանացուն։ Ակումբում նրան «ծրագրի կարևորագույն մաս» են համարում և շատ հնարավոր է, որ նրա շաբաթական աշխատավարձը կրկնակի բարձրանա՝ դառնալով 375 հազար ֆունտ ստերլինգ։ Դա նրան կդարձնի իր դիրքում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

                  Բացի այդ, «Ոսկե գնդակի» շնորհիվ մեծանում է ֆուտբոլիստի հանդեպ շուկայական գրավչությունը։ Գովազդային ընկերությունները ցանկանում են տեսնել իրենց ապրանքանիշը լավագույն ֆուտբոլիստի հետ։ Օրինակ՝ ըստ իսպանական El Confidencial-ի՝ Լուկա Մոդրիչը 2018 թվականին «Ոսկե գնդակ» ստանալու համար Nike ընկերությունից հավելավճար ստացավ։ Ընկերությունը խորվաթ ֆուտբոլիստին հատուկ դիզայնով նոր խաղակոշիկներ նվիրելուց բացի, վճարեց նաև 800 հազար ամերիկյան դոլար։

                  Այս պարագայում Վինիսիուսի բախտը չբերեց, քանի որ Nike-ն արդեն նախապատրաստվել էր փայլուն արշավի։ Հնարավոր է՝ բրազիլացին հավելավճարներ և գովազդային առաջարկություններ ստանա արդեն գալիք տարվա հունվարին, երբ տեղի կունենա ՖԻՖԱ-ի The Best 2024 մրցանակաբաշխությունը։ Սպասենք և կտեսնենք։

                  Վերջին տարիներին «Ոսկե գնդակի» արժեքը կտրուկ աճել է։ Ear to the Ground-ի նորարարությունների տնօրեն Օուեն Լավերթիի խոսքով՝ նախկինում այս մրցանակին այլ կերպ էին վերաբերվում։ Ֆուտբոլիստի արժեքը հիմնականում որոշվում էր Չեմպիոնների լիգայում և աշխարհի առաջնություններում տարած հաղթանակներով։

                  Սակայն սոցիալական ցանցերի կտրուկ աճից հետո երկրպագուները շատ ավելի մեծ ուշադրություն դարձրեցին այս մրցանակին։ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցությունն էլ «Ոսկե գնդակը» բարձրացրեց հանրաճանաչության գագաթնակետին։ Դրա վառ ապացույցն այն է, որ արգենտինացու երկրպագուները մշտապես հիշեցնում են նրա մրցանակների քանակը՝ վիճելով պորտուգալացու երկրպագուների հետ։

                  Փաստորեն, ֆուտբոլում անձի պաշտամունքը հասել է առավելագույնի։ Սա շատ նման է ամերիկյան մոտեցմանը, որտեղ առաջնային չեն միայն թիմային տիտղոսները, այլ նաև MVP մրցանակները։ The Athletic-ի նյութում բազմաթիվ փորձագետներ նշել են, որ ֆուտբոլը շարժվում է դեպի NFL կամ NBA մոդելը, որտեղ շատ ավելի կարևոր են անձնական նվաճումները և վիճակագրությունը։

                  Ընկերություններն էլ նկատում են այս միտումը։ B-Engaged միջազգային մարկետինգային գործակալության գործադիր տնօրեն Էսխին Շահի կարծիքով՝ «Ոսկե գնդակի» հաղթանակը կարող է ֆուտբոլիստի եկամուտները գովազդային պայմանագրերից միջինում ավելացնել առնվազն 25%-ով։ Այս մրցանակը հատկապես մեծ կարևորություն ունի կանանց ֆուտբոլում, քանի որ այն զգալիորեն բարձրացնում է մարզուհիների ճանաչելիությունը։

                  Սակայն գովազդատուների հետաքրքրությունը միշտ չէ, որ երկարաժամկետ է։ Օրինակ, նրանք բավականին արագ կորցրին հետաքրքրությունը Քարիմ Բենզեմայի նկատմամբ նրա հաղթանակից հետո։ Բայց «Ոսկե գնդակ 2022»-ի շնորհիվ Սաուդյան Արաբիայում նրան պատրաստ էին վճարել $100 միլիոն մեկ մրցաշրջանի համար, մինչդեռ գովազդից հարձակվողը վաստակում էր 25 անգամ պակաս։

                  Ռոդրիի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է՝ նա այնքան էլ հայտնի չէ։ Բազմաթիվ երկրպագուներ դժվարությամբ կճանաչեն նրա դեմքը, էլ չասած՝ լայն լսարանի մասին։ Ռոդրին սոցիալական ցանցեր չունի, հետևաբար՝ չունի միլիոնավոր անձնական հետևորդներ։ Սա մեծ թերություն է հովանավորների համար։ Իսկ Վինիսիուսի դեպքում ամեն ինչ կա՝ ճանաչելիություն, կերպար և հայտնիություն մի քանի մայրցամաքներում։

                  Այսպիսով, երբեմնի այս «ամերիկյան համակարգը», որտեղ հովանավորները պատրաստ են մեծ գումարներ վճարել յուրահատուկ անձնական նվաճումների համար, կարող է խնդիրներ առաջացնել։ Հյուսիսային Ամերիկայում Ռոդրիի նման համեստ ֆուտբոլիստի շուրջ արդեն իսկ կձևավորվեր պաշտամունք։ Իսկ հետո նաև հերթ կկանգնեին գովազդատուները։ Սակայն նման դեպք դժվար թե հնարավոր լինի Եվրոպայում։

                  Թեգեր: Մանչեսթեր ՍիթիՈսկե գնդակՌեալ ՄադրիդՌոդրիՎինիսիուս
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Գվարդիոլան որոշել է, թե ով է փոխարինելու Դե Բրույնեին

                  05.06.25

                  Վուլվերհեմփթոնը կարող է կորցնել իր առաջատարներից ևս մեկին

                  04.06.25

                  Ռոմանո․ Ռեյնդերսը տեղափոխվում է ԱՊԼ

                  04.06.25

                  Նրա գլխավորությամբ Ռեալը կրկին վտանգավոր կլինի․ Լևանդովսկի

                  04.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

                  16:10 / 05.06.25

                  Քոուլ Պալմերը փոխել է խաղային համարը Չելսիում

                  15:50 / 05.06.25

                  Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

                  15:31 / 05.06.25

                  Գվարդիոլան որոշել է, թե ով է փոխարինելու Դե Բրույնեին

                  15:25 / 05.06.25

                  Միլանից Յուվենտուս․ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադառնում է

                  15:10 / 05.06.25

                  Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո

                  14:58 / 05.06.25

                  Հայաստանի կանանց Մ19 հավաքանն իմացել է իր մրցակիցների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

                  14:37 / 05.06.25

                  📷 Յամալը «կծել է» ֆրանսիացիներին՝ կարևոր խաղից առաջ

                  14:20 / 05.06.25

                  Ֆլումինենսեի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը՝ Ռոնալդուին Բրազիլիա հրավիրելու համար

                  14:10 / 05.06.25

                  Ռոնալդուն թարմացրել է ազգային թիմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը

                  13:50 / 05.06.25

                  Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

                  13:37 / 05.06.25

                  Մրցաշրջանը կարող ենք ուրախ նոտայով ավարտել․ Պեդրի

                  13:20 / 05.06.25

                  Դժվար է ասել, որ մենք ֆավորիտ ենք․ Դե լա Ֆուենտե

                  13:10 / 05.06.25

                  🎥Անվասայլակով երկրպագուն Գերմանիայի դեմ խաղից առաջ քիչ է մնացել վնասվածք հասցնի Ռոնալդուին

                  12:37 / 05.06.25

                  Ես չեմ սիրում վրեժ բառը. Դեշամը՝ Իսպանիայի ընտրանու հետ կայանալիք խաղի մասին

                  12:20 / 05.06.25

                  Հնարավոր է, որ շուտով որդիս և Յամալը խաղան նույն թիմում․ Իսկո

                  12:10 / 05.06.25

                  Ռեալն ավարտին է հասցրել Ռիվեր Փլեյթի 17-ամյա կիսապաշտպանի գործարքը՝ շրջանցելով ՊՍԺ-ին

                  11:50 / 05.06.25

                  Դուգլաս Լուիսը ցանկանում է վերադառնալ Անգլիա

                  11:38 / 05.06.25

                  Շուտով դուք կտեսնեք Վինիսիուսի լավագույն խաղը․ Անչելոտի

                  11:15 / 05.06.25

                  Սա մեր ամենավատ խաղերից մեկն էր․ Կիմիխ

                  11:05 / 05.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.