ՊՍԺ-ն ցմահ որակազրկել է իր ֆան ակումբից երկրպագուին, որը թիմի հարավկորեացի ֆուտբոլիստ Լի Կան Ինին չինացի է անվանել, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի՝ հոկտեմբերի 27-ին «Մարսելի» դեմ խաղից առաջ ՊՍԺ-ի մարզման ժամանակ։ Snapchat-ում հրապարակված տեսանյութում երկրպագուներից մեկը ողջունում է ՊՍԺ-ի խաղացողներին, երբ նրանք մոտենում են իրեն: Երբ Լի Կան Ինը մոտեցավ նրան, նա բղավեց. «Առաջ, իմ չինացի»։
ՊՍԺ-ն չի հանդուրժում ռասիզմի որևէ դրսևորում. Լի Կանգ Ինի հետ միջադեպի մասնակից երկրպագուն ընդմիշտ հեռացվել է ֆան ակումբից և խաղից անմիջապես հետո ներողություն է խնդրել հարավկորեացուց։