Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Տորինոյի» հետ։
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղում հաղթեցին տանտերերը՝ նվազագույն հաշվով։ Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին հեղինակեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից և գնդակն ուղարկեց Վանյա Միլինկովիչ-Սավիչի դարպասը։
Խաղի ընթացքում հանդիպման մրցավար Միքայել Ֆաբրին երկուական դեղին քարտ ցույց տվեցին կողմերի ֆուտբոլիստներին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» հյուրընկալվելիս 5 գնդակ ուղարկեց «Կոմոյի» դարպասը՝ սեփականն ընդունելով ընդամենը մեկը։
Հռոմեական ակումբի կազմում դուբլով աչքի ընկավ Վալենտին Կաստելյանոսը։ Մեկական անգամ գոլով աչքի ընկան Պեդրո Ռոդրիգեսը, Պատրիսիո Գաբարոնն ու Լում Չաունան։ «Կոմոյի» կազմում հեղինակության գոլը խփեց Լուկա Մացիտելին։
Խաղի ընթացքում հանդիպման մրցավար Լուկա Պայրետոն խաղադաշտից հեռացրեց Մաթիաս Բրաունյոդերին («Կոմո») և Նունու Տավարեշին («Լացիո»):
Մրցաշարային աղյուսակին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ