FAF-ը հայտարարություն է տարածել այսօր՝ հոկտեմբերի 31-ին Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» (2:0) և «Շիրակ» — «Գանաձասար» (0:0) հանդիպումների ընթացքում իրականացված բողոքի ակցիայի վերաբերյալ։
«Այսօր ՀՊԼ 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» և «Շիրակ» — «Գանձասար» խաղերի ընթացքում իրականացված բողոքի ակցիաներով մեկնարկեցինք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին ուղղված մեր հերթական գործողությունները «Քո ժամանակը եկել է» և «Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է» խորագրերի ներքո։
Մեր գործողությունները նպատակ ունեն ի ցույց դնել, այն փաստը որ ֆուտբոլում առկա խնդիրները միայն երկրպագուներինը չեն և ակումբները նույնպես պետք է իրենց լուման ունենան հայկական ֆուտբոլի առողջացման գործում, իսկ ՀՖՖ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը իբրև ոչինչ չի եղել և ամեն բան ընթանում է բնականոն հունով խաբկանք է։
Մեր գործողությունները լինելու են բազմակողմանի և շարունակական, մինչև վերջնական նպատակի իրագործումը ՀՖՖ ղեկավարության հրաժարակը»,- ասված է FAF-ի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ FAF-ը Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող մի քանի ակումբների երկրպագուական շարժումների հետ ՀՖՖ շենքի դիմաց վերահաստատել էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը։