Վերջին օրերին շատ է խոսվում Վինիսիուս Ժունիորի մասին, քանի որ Մադրիդի «Ռեալի» աստղը չնվաճեց այդքան սպասված «Ոսկե գնդակը», թեև երկար ժամանակ համարվում էր մրցանակը հաղթելու գլխավոր հավակնորդը։
Relevo պարբերականին նոր մանրամասներ են հայտնի դարձել «արքայական» ակումբում բրազիլացի հարձակվողի ապագայի վերաբերյալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետ բրազիլացու հետ։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը խաղացողի գործակալների հետ նոր պայմանագրի վերբերյալ բանակցությունները սկսել է դեռ մի քանի ամիս առաջ։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին, սակայն նշել է, որ չի շտապում համաձայնության գալ։ Նշվում է, որ 24-ամյա հարձակվողը լավագույն պահին է սպասում այս հարցը քննարկելու համար։
Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։