Մադրիդի «Ռեալը» կողմնորշվել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի փոխարինողի հարցում, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարության կողմից ընտրված թեկնածուն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չավի Ալոնսոն է։ Նշվում է, որ գերմանական ակումբը ակնկալում է, որ իսպանացի մասնագետը առաջիկայում կհեռանա ակումբից և արդեն սկսել է նրան փոխարինող գտնելու գորընթացը։
Հիշեցնենք, ավելի վաղ նշվում էր, որ Անչելոտիի փոխրինման հարցը անձամբ բարձրացրել է մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։