Իսպանիայի գավաթի առաջին տուրի՝ «Յովե Էսպանյոլ»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել էր փոթորկի հետևանքների պատճառով Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի երկու խաղերի՝ «Վալենսիա»-«Պարլա Էսկուելա» և «Լևանտե»-«Պոնտեվեդրա», հետաձգման մասին:
Ավելի վաղ իսպանական ակումբի հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոստովանել էր, որ Արսենը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց 2024/2025 մրցաշրջանի մեկնարկը, կկարողանա ընդգրկվել «Սոսյեդադի» հայտացուցակում՝ «Յովե Էսպանյոլի» հետ խաղում։