2024/2025 մրցաշրջանի մեկնարկից սկսած «Նոան»՝ Ռուի Մոտայի գլխավորությամբ, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում անցկացրել է 7 հանդիպում և տարել 7 հաղթանակ՝ խփելով 28 գոլ և ընդունելով միայն մեկը:
Վաղը՝ ՀՊԼ 14-րդ տուրի շրջանակում, «Նոան» դարձյալ կխաղա Աբովյանում՝ ընդունելով «Ուրարտուին»: Հանդիպմանը մեկնարկը 19:00-ին է: