Ուրուգվայում ավարտվել է Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որում տեղի «Պենյարոլը» 3։1 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»։
Ուրուգվայը ներկայացնող թիմը դիմակայության դրական ելքի քիչ հնարավորություն ուներ, քանի որ առաջին խաղում պարտվել էր 0։5 հաշվով։
Իրավիճակն էլ ավելի սրեց «Վաշինգտոնի» դարպասապահ Ագուերի՝ առաջին կեսի վերջնամասում ստացած կարմիր քարտը, երբ նրա թիմը կարծես լավ էր սկսել հանդիպումը՝ խփելով մեկ գոլ (Ջեյմի Բաես):
Այնուամենայնիվ, «Պենյարոլը» երկրորդ խաղակեսում կարողացել է երկու անգամ հարվածել մրցակցի դարպասին, բայց սեփական դարպասը մեկ գնդակ է ընդունելով՝ ավարտելով ելույթը կիսաեզրափակիչ փուլում։ Ընդհանուր առմամբ դիմակայությունում գրանցվել է 6:3 արդյունքը՝ հօգուտ բրազիլացիների։
Եզրափակչում «Բոտաֆոգոն» կմրցի բրազիլական մեկ այլ ակումբի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» հետ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին։