«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է իր թիմի՝ «Նյուքասլի» հետ խաղում (0:2) պարտվելուց հետո Լիգայի գավաթից դուրս մնալը:
«Կարծում եմ՝ իմ ռոտացիան ստացվեց, եթե վերլուծենք խաղը: Եթե խոսենք արդյունքի մասին, իհարկե, չստացվեց։ «Նյուքասլի» առաջին գոլից առաջ մենք վերահսկում էինք խաղը: Առաջին գոլը բաց թողնելով՝ մենք 10 րոպե կորցրեցինք վերահսկողությունը և բաց թողեցինք երկրորդ գնդակը։ Բայց հետո մենք կրկին տիրեցինք նախաձեռնությանը և հիանալի պահեր ստեղծեցինք։ Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ վերահսկեցինք։
Ես հասկանում եմ, որ ֆուտբոլում ամենակարևորը արդյունքն է։ Բայց խաղի տեսանկյունից «Չելսին» լավն էր գրեթե ողջ հանդիպման ընթացքում։ Մենք պարտվեցինք վատ 10 րոպեների պատճառով»,- Մարեսկայի խոսքը մեջբերում է լոնդոնցիների կայքը։