Ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը խոսել է Էրիկ Տեն Հագի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից նրա հեռանալուց հետո:
«Նրա ժառանգությունն, անշուշտ, այն է, որ նա երկու մրցաշրջանում երկու տիտղոս նվաճեց՝ չնայած շատ դժվար ժամանակներին:
Անկեղծ ասած, ֆուտբոլիստների ընտրությունը սարսափելի է եղել արդեն 10 տարի, և ինքն էլ է դրա զոհը։ Բայց ես կարծում եմ, որ նա վերահսկել է «Մանչեսթեր Յունայթեդի» երբևէ կատարած ամենավատ տրանսֆերներից երկուսը, երբ պայմանագիր է կնքել Կազեմիրոյի և Էնթոնիի հետ: Հենց այս ձեռքբերումների պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված եղավ վերադառնալ տրանսֆերային շուկա և ձեռք բերել Ուգարտեին ու այլ խաղացողների»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2022-ից 2024 թվականներին։