Անգլիայի լիգայի Գավաթի 2024/25թթ․ խաղարկության 1/8 եզրափակչում «Սենթ Ջեյմս Փարկում» «Նյուքասլը» հաղթել է «Չելսիին» 2։0 հաշվով։
23-րդ րոպեին հանդիպման հաշիվը Սանդրո Տոնալիի փոխանցումից հետո բացել է Ալեքսանդեր Իսակը։ 26-րդ րոպեին Աքսել Դիսասին գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
Հաջորդ փուլ են դուրս գալիս «կաչաղակները»։