«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է թիմի իտալացի վինգեր Ֆեդերիկո Կյեզայի մասին։ 27-ամյա խաղացողը մերսիսայդյան ակումբին միացել է անցյալ ամառ՝ «Յուվենտուսից» և դեռ չի խաղացել այս մրցաշրջանում:
«Վարձակալում հունվարի՞ն. Նույնիսկ չենք մտածել այդ մասին: Առաջին հերթին նա պետք է մարզավիճակ հավաքի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Նա բաց է թողել «Լիվերպուլի» նախամրցաշրջանային մարզումները, իսկ «Յուվենտուսում» մարզվել է ընդհանուր խմբից առանձին։ Բացի այդ, նման բարձր ինտենսիվությամբ լիգա տեղափոխվելը հեշտ չէ ոչ մի խաղացողի համար: Մենք դա հասկանում էինք և գիտեինք, որ պետք է գտնել բանալին, ինչը թույլ կտա Ֆեդերիկոյին ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերի:
Դեռևս ամեն ինչ իդեալական չէ, ուստի մենք փորձում ենք ճանապարհ գտնել նրան զարգացնելու համար՝ առանց ծանրաբեռնելու: Վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- Սլոտի խոսքերն է մեջբերում բրիտանական Liverpool Echo առցանց հրատարակությունը։