«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան համեմատել է «Արսենալի» ելույթները Netflix-ի սերիալների հետ։
«Գիտեք, «Արսենալի» խաղը դիտելը նման է Netflix-ի սերիալներ դիտելուն։ Միշտ պետք է սպասես հաջորդ մրցաշրջանին, և հավատացեք ինձ, ամեն մրցաշրջան կլինի նույնը։
Խնդրում եմ, մի սկսեք համեմատել «Արսենալին» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Համաձայն եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հիմա աղետ է, բայց խնդրում եմ, մի խոսեք «Արսենալի» մասին»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում Sporskeeda-ն։