«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ չգիտի, թե երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ունեցող «Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի «Ինտերի» հետ խաղում Դե Բրույնեն մկանային վնասվածք էր ստացել, և այդ ժամանակվանից խաղացողը դաշտ դուրս չի եկել։
«Ես կցանկանայի ձեզ ասել և կուզենայի ինքս իմանալ, բայց չգիտեմ, թե երբ նա կվերադառնա: Կևինն իրեն լավ է զգում մարզումների ժամանակ, բայց գնդակով աշխատելիս դեռ ցավեր է ունենում:
Դե Բրույնեն այս պահին իր ափսեում չէ, իսկ նա պետք է ինքն իրեն նման լինի, որպեսզի ցուցադրի իր տաղանդը: Նա իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ բավականաչափ լավ չէ: Մեզ պետք է, որ վնասվածք ունեցող բոլոր խաղացողները խաղադաշտ դուրս գան: Հուսանք, որ դա տեղի կունենա միջազգային դադարից հետո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։