«Նոա» ֆուտբոլային ակումբն արձագանքել է «Արարատ-Արմենիայի» գրառմանը:
«Նոան» բարձր է գնահատում գործընկերոջ՝ «Արարատ Արմենիա» ակումբի հայտարարությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ֆուտբոլը պետք է զարգանա և առաջընթաց ապրի փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում, ինչին պետք է նպաստենք բոլորս։ Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ Արմենիային» և բոլորին մաղթում արդար և գեղեցիկ ֆուտբոլ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում մրցակցի երկրորդ մարզիչն իրեն հարվածել է:
Արարատ-Արմենիան հայտարարություն է տարածել Նոայի դեմ կատարված տհաճ միջադեպի վերաբերյալ
Մրցակից թիմի երկրորդ մարզիչը ինձ հարվածեց թունելում, ո՞վ կարող է դրա համար պատասխան տալ․ Ռուի Մոտա