«Մալմյոն» կարողացավ պաշտպանել Շվեդիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնական տիտղոսը։
Հենրիկ Ռիդստրյոմի թիմը երկուշաբթի օրը հաղթանակ տոնեց և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ երաշխավորեց չեմպիոնական տիտղոսը։
«Մալմյոն» հինգ տարվա ընթացքում չորրորդ անգամ հաղթեց Շվեդիայի առաջնությունը։
Ընդհանուր առմամբ ակումբն ունի 24 տիտղոս՝ ամենաշատը երկրի պատմության մեջ։