Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ սոցիալական ցանցերում բաժանորդների թիվը հասել է 600 միլիոնի։
Մադրիդի «Ռեալն» առաջին մարզական կազմակերպությունն է աշխարհում, որը հասել է այս նշաձողին:
Մադրիդյան թիմը հայտարարեց, որ ունի 37 հաշիվ՝ կապված ֆուտբոլի, բասկետբոլի և «Սանտյագո Բեռնաբեուի» հետ: Էջերը պահպանվում են 7 լեզուներով։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 28-ին կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ «Ռեալը» ճանաչվեց տարավա լավագույն ակումբ։