Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որը արժանացավ Յոհան Կրույֆի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին։
Հավակնորդների ցուցակում էին նաև Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Չավի Ալոնսոն (Լևերկուզենի «Բայեր»), Ջան Պիերո Գասպերինին («Ատալանտա») և Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»):
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը անցած մրցաշրջանում «արքայական» ակումբի հետ նվաճեց իր մարզչական կարիերային 5-րդ Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև դարձավ Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր։