«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է հինգերորդ տեղը։
Անցած մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Ման․Սիթիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Նա թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 38 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Կիլիան Մբապեն (ՊՍԺ / Ռեալ Մադրիդ, Ֆրանսիա) վեցերորդն է քվերակության արդյունքում։
Լաուտարո Մարտինեսը (Ինտեր, Արգենտինա) զբաղեցրել է 7-րդ տեղը։