Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Հոկտեմբերին կատալոնացիները Ֆլիկի գլխավորությամբ հաղթեցին «Ալավեսին» (3:0), «Սևիլիային» (5:1) և «Ռեալին» (4:0):
Մասնագետն արդեն երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։
Մարզիչը կատալոնական ակումբի ղեկը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Անցկացրած 11 հանդիպումներից հետո «Բարսելոնան» 30 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։