«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մերժել է կատալոնական ակումբի խաղացողների խնդրանքը, հայտնում է լրագրող Չավի Միգելը։
Աղբյուրի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 28-ին կայացած մարզման ժամանակ «Բարսայի» խաղացողները ևս մեկ լրացուցիչ հանգստյան օր են խնդրել գլխավոր մարզչից, որը մերժվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Լա լիգայի 11-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղից հետո (0:4) գերմանացի մասնագետը «կապտանռնագույններին» 2 լրացուցիչ հանգստյան օր էր տրամադրել։