Մադրիդի «Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա թուրք ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 70 միլիոն եվրո հատկացնել խաղացողին ձեռք բերելու համար։
Նշվում է, որ փոխհատուցման այս չափը չի գոհացնում «արքայական» ակումբի ղեկավարությանը. «սերուցքայինները» մտադիր են բանակցություններ սկսել առնվազն 80 միլիոն եվրոյից սկսած։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։