Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի 8-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցել է «Բոխումի» հետ և 5։0 հաշվով հաղթանակ է տարել: Այսպիսով, մյունխենյան ակումբը կրկնել է սեփական ռեկորդը Գերմանիայի առաջնության պատմության մեջ։
Ըստ «Bayern & Germany»-ի՝ «Բավարիայի» խփած 29 գոլերը մրցաշրջանի առաջին ութ հանդիպումներում լավագույնն են մրցաշրջանի պատմության մեջ: Նախկինում մյունխենցիները նույնքան գոլ էին խփել 1976/1977, իսկ հետո՝ 2021/2022 մրցաշրջանում։
Անցկացրած ութ խաղից հետո «Բոխումը» մեկ միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղը։ Նույնքան խաղից հետո «Բավարիան» 20 միավորով առաջին տեղում է։