«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի բարձր արդյունավետության մասին։
«Ռոբերտի և թիմի համար պետք էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի նրանք կարողանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը: Բացի այդ, մեր թիմում շատ լավ ձևավորված խաղային քիմիա կա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։