Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, ով իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում թիմերի դիմակայության վերջում մի քանի անգամ հիշեցրել է բրազիլացուն հանդիպման հաշիվը (0-4)։
«Այո, այո, բայց երկուշաբթի ես կստանամ «Ոսկե գնդակը», — ասել է Վինիսիուսը Գավիին, ըստ El Chiringuito-ի:
Երեկ իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։