Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը խոստովանել է, որ հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Երբ ես հեռացա «Այաքսից» 1996 թվականին, ես լավ հնարավորություն ունեցա կարիերաս շարունակելու «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ես հանդիպեցի սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, և դա իմ կարիերայի ամենահիշարժան փորձերից մեկն էր: Երկխոսության ընթացքում նա զվարճալի էր, բնավորությամբ և խելացի՝ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է:
Այն ժամանակ մեծ աստղերը խաղում էին Ա Սերիայում, որտեղ ես ուզում էի գնալ: Սա է հիմնական պատճառը, թե ինչու ընտրեցի «Միլանը»,- մեջբերում է Դավիդսին The Sun-ը: