Հայ շախմատիստները հոկտեմբերի 25-ից 29-ը մասնակցում են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադային։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը: Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Միլենա Գասպարյանը և Ալվարդ Ստեփանյանը։
5 խաղափուլից հետո Էրիկ Գասպարյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը ունեն 4 միավոր: Միլենա Գասպարյանը 5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ Ալվարդ Ստեփանյանը ունի 3 միավոր։
Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով: Ժամակարգը՝ 15 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով: