«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկու բարձր արդյունավետության մասին հարցին։
Անցկացրած 14 հանդիպումներում նա խփել է 17 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
«Թիմում շատ լավ մթնոլորտ է ստեղծվել․․․
Մթնոլորտ էր ստեղծվել, որպեսզի բոլոր ֆուտբոլիստները կարողանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։