Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունում ընթանում են ութերորդ տուրի հանդիպումները, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» մեկնել էր Բրեմեն, որտեղ ոչ-ոքի է խաղացել «Վերդերի» հետ խաղում՝ 2-2։
Գերմանական ակումբի դարպասապահ Լուկաշ Հրադեցկու համար այս հանդիպումը 200-րդն էր Բունդեսլիգայում «Բայերի» կազմում։
Ֆինն դարպասապահը լևերկուզենյան ակումբի պատմության մեջ առաջին արտասահմանցի ֆուտբոլիստն է, ով հասել է այս ցուցանիշին։
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության հաջորդ՝ իններորդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ կխաղա «Շտուտգարտի» հետ։