Այսօր իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։ Հանսի Ֆլիկի թիմի կազմում երկու րոպեում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ էլ իրենց հաշվին գրանցեցին Լամին Յամալն ու Ռաֆինյան։
«Այսօր հեշտ չէր, բայց մենք շատ լավ էինք պաշտպանվում: Ընդմիջմանը ես Ֆուտբոլիստներին ասացի, որ կարևոր է շարունակել ճնշումը և ավելի լավ վերահսկել գնդակը:
Ես ինձ հիանալի եմ զգում, մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք և ես շատ հպարտ եմ թիմով, հատկապես Ինյակի Պենյան, ով շատ լավ գործեց: Մենք դարպասն անառիկ պահեցինք և դա շատ կարևոր է: Ֆուտբոլիստներն ավելի շատ վստահություն ունեն, ինչը լավ է»,- ասել է Հանսի Ֆլիկը հետխաղյա մամուլի ասուլիսում։