«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս Դիտեր-Ֆլիկը հաղթել է իր առաջին Էլ Կլասիկոն։ Կատալոնացիները գերմանացի մասնագետի գլխավորությամբ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղում խոշոր հաշվով առավելության են հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ 4:0։
Նշենք նաև՝ մինչ այս «Բարսելոնան» պարտվել էր վերջին չորս Էլ Կլասիկոներում (երկու անգամ Իսպանիայի առաջնությունում և մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթում և Սուպերգավաթում)։
Իսպանական Պրիմերայում անցկացրած 11 հանդիպումներից հետո մադրիդյան ակումբն ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և առաջին տեղում է։
59-ամյա գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորել է «Բարսելոնան» 2024 թվականի մայիսի վերջին՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտից և կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնից 44-ամյա իսպանացի Չավիի հրաժարականից հետո։