«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկու գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի խաղում։ Այսպիսով, Լևանդովսկին Իսպանիայի առաջնությունում առաջին անգամ է գրավում Մադրիդի «Ռեալի» դարպասը։
Նախկինում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում «Ռեալի» դարպասը գրավել էր միայն Իսպանիայի Սուպերգավաթի խաղում։
Իսպանական Պրիմերայի 10 տուրից հետո մադրիդյան ակումբը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» վաստակել է 27 միավոր և առաջին տեղում է։
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»: