Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ և ավագ Իգոր Ակինֆեևը բանակայինների համար բոլոր մրցաշարերում անցկացրել է 70 հազար րոպե։ Այս մասին հայտնում է ռուսական թիմի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Իգոր Ակինֆեևը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Ֆակել Վորոնեժի» հետ հանդիպումը սկսել է մեկնարկային րոպեներից (0:0): Այս հանդիպումը դարպասապահի համար 780-րդն էր մոսկովյան թիմի կազմում:
Ակինֆեևը ԲԿՄԱ-ի կազմում հանդես է գալիս 2003 թվականից, թիմի կազմում դարձել է Ռուսաստանի վեցակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի յոթակի հաղթող, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:
Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1 մլն եվրո։