Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկը՝ Կևին Դե Բրույնեն առաջիկա ամառ կարող է հեռանալ ներկայիս ակումբից: Բելգիացի ֆուտբոլիստը դարձել է MLS-ի «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի տրանսֆերային նպատակը:
✅ Football Insider. «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Տոտնեհեմի» պաշտպան Պեդրո Պորոյի ծառայություններով։
✅ Relevo-ի համաձայն՝ «Չելսին» հետաքրքրված է «Խետաֆեի» 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Քրիստանտուս Ուչեի ծառայություններով:
✅ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, նորվեգացի հարձակվողը պատրաստ է մադրիդյան ակումբին միանալ 2027 թվականին։
✅ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը:
✅ «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
✅ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի նկատմամբ գնալով ավելի կոնկրետ է դառնում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն ոչ պաշտոնապես կապ են հաստատել կանադացի ֆուտբոլիստի շրջապատի հետ։
✅ GiveMeSport. «Մանչեսթեր Յունայթեդը» բացի Դեյվիսից ևս մեկ տրանսֆերային նպատակ ունի՝ «Սանդերլենդի» կիսապաշտպան Քրիս Ռիգը։
✅ Sun Sport. Մարիո Բալոտելին մոտ է «Ջենոայի» հետ պայմանագիր կնքելուն։
✅ Mirror. «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը որոշել է չհեռանալ թիմից այս ձմեռ․ նրա պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամառ։
✅ TEAMtalk․ «Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի ծառայություններով։