Կատալոնական «Բարսելոնան» շտապ հանդիպում է պահանջում թիմի հարձակվող Լամին Յամալի գործակալի հետ, գրում է La Vanguardia-ն։
Ակումբը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել՝ քննարկելու ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, որը լրանում է երկու տարի անց:
Հայտնի է, որ այս հարցը նախկինում չի քննարկվել: Ներկայիս աշխատավարձը չի գերազանցում 2 միլիոն եվրոն: Հնարավոր է, բացի գումարից, նաև փոխվի վճարումների ձևաչափը: Այժմ Լամինի բոլոր գումարները փոխանցվում են նրա մոր հաշվին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամալի գործողություններին ակտիվորեն հետևում են անգլիական թոփ ակումբներ։