Կատալոնական «Բարսելոնայի» տաղանդավոր կիսապաշտպան Գավին պատմել է խաչաձև կապանների վնասվածքից վերականգնվելու մասին։
Նա շուրջ մեկ տարի բացակայել էր վնասվածքի պատճառով։
«Սա դաս էր ինձ համար։ Հիմա ես շատ ավելի եմ գնահատում ամեն ինչ իմ շուրջ։ Ես ունեցա լուրջ վնասվածք, սակայն դրանից հետո դարձա ավելի լավ թիմակից և անձնավորություն», — կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գավին մասնակցել է մեկ հանդիպման՝ առանց գոլային գործողությունների։ Այս պահին «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ խաղում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։