Այս երեքշաբթի Մադրիդի «Ռեալը» հերթական սուպերքամբեքը գրանցեց՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում 0:2-ը վերածելով 5:2-ի: Ինչպե՞ս են նրանք դա անում:
Տնային մարզադաշտը, նման իրավիճակներում ունեցած փորձը, Անչելոտիի ունքն ակնհայտ գործոններ են, որոնք հարկ չկա հիշատակելու: Հավանաբար մադրիդցիներին մինչև վերջին վայրկյաններն ամբողջությամբ ուժերը մսխելուն օգնում է հատուկ արարողակարգը. բուժանձնակազմը ինչ-որ բան է քսում ֆուտբոլիստների խաղաշապիկների տակ:
Ի՞նչ է դա: Հասանելի և անվտանգ քսուք շնչառությունը թեթևացնելու համար
Քսուքը կոչվում է Vicks VapoRub և չի պարունակում ոչ մի անօրինական բաղադրիչ. այնտեղ կան կամֆորա, սքիփիդար, մենթոլ, էվկալիպտի յուղ, թիմոլ և ընկույզի յուղ: Էվկալիպտը լայնացնում է անոթները, բարելավում արյան շրջանառությունն ու թթվածնի մատակարարումը թոքերին, ինչը հատկապես անհրաժեշտ է ինտենսիվ խաղի ժամանակ: «Բուժական գոլորշիները ներթափանցում են քթի և բերանի միջոցով՝ թեթևացնելով շնչառությունը», – գրում է արտադրողը:
VapoRub-ը հասանելի է ցանկացած եվրոպական դեղատանը: Քսուքը նաև թեթևացնում է թեթև մկանային ցավերը, սակայն այս դեպքում դա հազիվ թե օգնի ֆուտբոլիստներին:
Մեր երկրում բոլորին հայտնի է «Աստղիկ» կամ «Ոսկե աստղ» բալզամը, որն իրականում նույն գործառույթներն ունի: Իսկ բաղադրությունն էլ շատ նման է՝ այնտեղ կան և՛ կամֆորա, և՛ մենթոլ, և՛ էվկալիպտ:
Սա նույնիսկ ամոնիակ չէ, այլ բոլորիս ծանոթ ավելի պարզ պատրաստուկ: Բայց արդյո՞ք այն իսկապես օգնում է՝ հարց է: Օրինակ, Մայոյի կլինիկան, որն աշխարհում խոշորագույն մասնավոր բժշկական և հետազոտական կենտրոններից է, պնդում է, որ քսուքը չի վերացնում քթի փակվածությունը, իսկ ուժեղ մենթոլի բույրը կարող է խաբել ուղեղը: Այն խիստ չի խորհուրդ տրվում քսել քթի մեջ, սակայն կարելի է քսել վզին և կրծքին: