Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը կարծում է, որ Լապորտը կուժեղացնի իր կազմը։ Պաշտպանն ունի նաև իսպանական քաղաքացիություն, ուստի նա թիմի հայտացուցակում չի զբաղեցնի Եվրամիության անձնագիր չունեցող ֆուտբոլիստի տեղը։ Բացի այդ, ինքը՝ Լապորտը, շահագրգռված է հեռանալ Սաուդյան Արաբիայից։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: