Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը օրեր առաջ հյուրընկլավել է Նարեկ Ամիրխանյանի YouTube-յան «Rearrange» Podcast-ին՝ բարձրաձայնելով մի շարք խորքային և խնդրահարույց թեմաներ։
«Ֆեդերացիան ունիկալ կառույց է, որը ֆինանսավորվում է դրսից՝ ՈւԵՖԱ-ից տարեկան ստանալով շատ մեծ գուամարներ, որոնք չեն ցանկանում հանրայնացնել։ Այդ իսկ պատճառով ֆեդերացիան իշխելու հիվանդագին ցանկություն կա, որովհետև մեծ գումարների հարց կա, որը չի վերահսկվում պետության կողմից։ Այդ ֆոնին Ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը իմ կարծիքով ունիկալ խարդախություն արեց՝ սահմանափակելով մարդկանց ՀՖՖ նախագահ դառնալու հնարավորությունները։
Այժմ ինչ-որ գործարար, բանկի կառավարիչ, կամ այլ անձինք չեն կարող դառնալ ՀՖՖ նախագահ, որովհետև վերջին 5 տարիներից առնվազն 3-ը պետք է ֆուտբոլյին գործունեություն ծավալծ լինեն։ Կարելի է ստուգել, բայց վստահ եմ, որ նման բան աշխարհի որևէ այլ երկրում չկա։ Ֆեդերացիայի ղեկավարության նպատակը ոչ թե լավ աշխատելն է, այլ զբաղեցրած պաշտոնը պահելը։ Դրա համար սահմանափակել են պոտենցիալ փոխարինողների քանակը»,- նշել է Արման Սահակյանը Նարեկ Ամիրխանյանի YouTube-յան «Rearrange» Podcast հաղորդման ժամանակ։
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։