Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սկսել է հեռարձակվել «Սպորտ Ռինգ» հաղորդումը, որի ընթացքում մարզական մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանն ու Արմեն Գարամյանը բանավիճում են միմյանց հետ տարբեր թեմաների շուրջ։
Հաղորդման շրջանակում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելու նպատակահարմարությունը։
Հաղորդման ընթացքում իրենց կարծիքն են հայտնել նաև փորձագետները, մասնավորապես «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, «Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արաս Օզբիլիզը և «Նոայի» նախագահի խորհրդական Ռոբերտ Արզումանյանը։