Եվրոպա լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ։
«Մանչեսթեր Յունայթեդը» Թուրքիայում չկարողացավ հաղթել «Ֆեներբախչեին»։ Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Կրիստիան Էրիկսենի խփած գոլին պատասխանեց Յուսեֆ Էն-Նեսիրին։
Հանդիպման ընթացքում խաղադաշտից հեռացվեց թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
«Ֆեներբախչե» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1
Գոլերը՝ Էն-Նեսիրի (49′) — Էրիկսեն (15′)
Զուգահեռաբար ընթացող «Տոտենհեմ» — ԱԶ Ալկմար խաղում ուժեղ գտնվեցին լոնդոնցիները։ Տանտերերը բավարարվեցին խփած մեկ գոլով։ Միակ գոլը խփեց Ռիշարլիսոնը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
Խաղավերջում նիդեռլանդական ակումբից հեռացվեց Դավիդ Վոլֆեն։
«Տոտենհեմ» — ԱԶ Ալկմար
Գոլը՝ Ռիշարլիսոն (55′, 11մ․)
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Անդերլեխտ» — «Լուդոգորեց»՝ 2։0
«Ատլետիկ» — «Սլավիա»՝ 1։0
«Լիոն» — «Բեշիքթաշ»՝ 0։1
«Մալմյո» — «Օլիմպիակոս»՝ 0։1
«Պորտու» — «Հոֆենհայմ»՝ 2։0
«Ռեյնջերս» — Ստյաուա»՝ 4։0
«Տվենտե» — «Լացիո»՝ 0։2