Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» Աթենքում վստահ հաղթանակ տարավ «Պանատինայկոսի» նկատմամբ՝ 1։4։
Դուբլով աչքի ընկավ Ժոաու Ֆելիշը, գոլ խփեցին Միխայիլ Մուդրիկն ու Կրիստոֆեր Նկունկուն, որը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Հույների կազմում գոլով աչքի ընկավ Ֆակունդո Պելիստրին։
«Պանատինայկոս» — «Չելսի»՝ 1։4
Գոլերը՝ Պելիստրի՝ (69′) — Ֆելիշ (22′, 55′), Մուդրիկ (49′), Նկունկու (59′, 11մ․)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները
«Վիկինգուր» — «Սերկլ»՝ 3։1
ԱՊՈԷԼ — «Բորաց»՝ 0։1
«Գենտ» — «Մոլդե»՝ 2։1
«Լարն» — «Շեմրոք Ռովերս»՝ 1։4
«Սանկտ Գալեն» — «Ֆիորենտինա»՝ 2։4
«Հարթս» — «Օմոնիա»՝ 2։0
«Ցելե» — «Բաշաքշեքիր»՝ 5։1
«Յուրգորդեն» — «Վիտորիա Գիմարայնշ»՝ 1։2
«Յագելոնիա» — «Պետրոկուբ»՝ 2։0
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ